Ամերիկացի գեներալը նախազգուշացրել է ԱՄՆ-ին՝ Չինաստանի հետ հակամարտության դեպքում ձախողման մասին

ԱՄՆ-ը պարտություն կկրի Չինաստանի հետ ռազմական բախման դեպքում, կարծում է ԱՄՆ ծովային հետևակի հրամանատար, գեներալ Դեյվիդ Բերգերը:

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը հաջողության հասնելու «առանցքային հնարավորություններ» չունի՝ Չինաստանի ժողովրդական-ազատագրական բանակի հետ հավանական մարտադաշտում:

«Այս հայեցակետը վճռորոշ նշանակություն ունի, բայց Բերգերը և այլ բարձրաստիճան ծովային հետևակայիններ ասում են, որ իրենց պատրաստվածությունն իջել է վերջին տարիների ամենացածր մակարդակի՝ մինչև 35 տոկոսի, ինչն անհրաժեշտ էր երեք դեսանտային պատրաստության խմբերի տեղակայման համար», – գրում է  Newsweek-ը:

Չինաստանի արտաքին գործերի նախկին նախարար, Չինաստանի Կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի արտաքին գործերի հանձնաժողովի գրասենյակի ղեկավար Վան Ին ավելի վաղ նշել էր, որ Պեկինի և Վաշինգտոնի հարաբերություններում կան բազմաթիվ դժվարություններ և մարտահրավերներ: