«Վերելք»․ Համախմբել ազգային նախաձեռնությունները, հյուրը՝ Հրայր Մելքոնյան (տեսանյութ)

«Վերելք» հաղորդաշարի «Վերելք» անելիքներ» շարքը ներկայացրել է ստեղծված իրավիճակից երկիրը և ժողովրդին հնարավոր նվազագույն կորուստներով հանելու ծրագրի ուրվագիծ և արձագանքի համար դիմել է մտահասու շրջանակներին։ Այդ ծրագրի հետ կապված լրացումներ, դիտողություններ, առաջարկներ ստանալու ակնկալիքով այսօր «Վերելք» հաղորդաշարը հյուրընկալել է Հրայր Մելքոնյանին, ով ներկայացնում է «Հայք» ազգայնական նախաձեռնությունը։