Կոռնիձոր-Արցախի Հանրապետություն ավտոճանապարհն ասֆալտապատվում է
AAB Construction ընկերությունն այս պահին իրականացնում է ասֆալտապատման աշխատանքներ Մ12 Կոռնիձոր-Արցախի Հանրապետություն ճանապարհի կմ 0+000-կմ 4+000 հատվածում:
Նշված հատվածն ունի ռազմավարական նշանակություն՝ որպես ՀՀ-ԱՀ ճանապարհային հաղորդակցության կապի կարևոր գոտի:
Ճանապարհահատվածի շինարարական աշխատանքների իրականացման պայմանագիրը ՏԿԵՆ-ի հետ կնքվել է 2022 թվականի օգոստոսին։
AAB Construction-ը, հանդիսանալով Հայաստանի Հանրապետությունում ճանապարհաշինարարության ոլորտի առաջատար, արդեն իսկ կատարել է 4 կմ ճանապարհահատվածի կառուցման աշխատանքի զգալի մասը և հանձն է առել սեղմ ժամանակներում ավարտել նաև ասֆալտապատման աշխատանքները:

