Կարևոր է պայքարել «ղարաբաղյան բանալու» համար․ Սերգեյ Մարկեդոնով

Ռուս խաղաղապահների հեռանալը Լեռնային Ղարաբաղից կհանգեցնի նաև բազայի դուրսբերմանը Գյումրուց։ Այս մասին գրում է միջազգային հարցերով ռուսաստանցի քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։

«Լեռնային Ղարաբաղում նոր զինված միջադեպերը վկայում են այն մասին, որ «խաղադրույքները մեծանում են», – նշում է Մարկեդոնովը։

Քաղաքագետը կարծում է, որ Ռուսաստանի համար Կովկասի այս հատվածն առանձնահատուկ, նույնիսկ առանցքային նշանակություն ունի. «Մոսկվայի՝ որպես հիմնական մոդերատորի դերակատարումը ապահովում է նրա ազդեցությունը Հայաստանի և Ադրբեջանի վրա»։

Մարկեդոնովի պնդմամբ, նշված դերակատարման կորուստը Մոսկվայի համար անհետևանք չի մնա, ինչն ի հայտ է եկել Վրաստանում։ «Թուրքիայի ձայնը բոլոր հարթակներում շատ ավելի բարձր է լինելու, և կարևոր է պայքարել «ղարաբաղյան բանալու» համար»,- ընդգծել է քաղաքագետը։