Ուկրաինացի զինվորը պատմել է, որ ՈՒԶՈՒ ստորաբաժանումներն Արտյոմովսկից նահանջում են փոքր խմբերով
Ուկրաինացի զինվորը պատմել է, որ Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումները Արտյոմովսկից նահանջում են «փոքր խմբերով», փոխանցում է «Ֆրանս-Պրես»-ը։
Զինծառայողը, որին վկայակոչում է գործակալությունը, տանկ է վերանորոգում Չասով Յար քաղաքի մոտակայքում, որը գտնվում է Արտյոմովսկից մոտ 10 կմ հեռավորության վրա, ճշտում է «ՌԻԱ Նովոստին»:
«Բախմուտը (Ուկրաինական անվանումը՝ Արտյոմովսկ, – խմբ.) կընկնի։ Մենք գրեթե շրջապատված ենք։ Ստորաբաժանումներն աստիճանաբար նահանջում են փոքր խմբերով», – ասել է զինծառայողը, որի խոսքը մեջբերվում է հաղորդագրության մեջ ։

