Որքա՞ն վնաս է կրել Թուրքիան երկրաշարժերից՝ ըստ Համաշխարհային բանկի

Համաշխարհային բանկի գնահատմամբ՝ Թուրքիան երկրաշարժերի հետևանքով 34 մլրդ դոլարի վնաս է կրել։

Վնասի չափը կարող է աճել շարունակվող հետցնցումների պատճառով։

«Փետրվարի 6-ին տեղի ունեցած երկու ուժեղ երկրաշարժերը երկրին ուղղակի ֆիզիկական վնաս են հասցրել՝ 34 միլիարդ 200 միլիոն դոլարի չափով, ինչը համարժեք է 2021 թվականին Թուրքիայի ՀՆԱ-ի 4%-ին», – ասված է Համաշխարհային բանկի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։