Մեզ պարտադրում են նոր մեգակապիտուլյացիոն պայմանագիր (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Դիտակետ» հեղինակային հաղորդաշարի հյուրը քաղաքագետ Էդգար Էլբակյանն է։

«Պետությունը, որը 1991թվականից սարքվել է՝ մեռած է, այն մեռել է 2020 թվականի նոյեմբերի 9-ին։ Ի սկզբանե 1991թվականին սկսել է վատ կենսակերպ վարել, ինչի հետևանքով 2018թ․ հիվանդացել է քաղցկեղով և 2020-ի նոյեմբերին հոգին ավանդել  է։ Հոգին ավանդել է այն պահից, երբ հնչեց․ «20-30 հազար հոգու փրկելու համար ստորագրել ենք կապիտուլյացա», այդ արտահայտությունից հետո հոգին ավանդեց, քանզի պետություն նշանակում է մարմին, որը ինքնապաշտպանության, իր շահերի պաշտպանության համար զենքի դիմելու իրավունք ունի։ Երբ դու զենքդ վայր ես դնում, դա նշանակում է, որ դիմացինն այդ զենքն անընդհատ վրադ է պահելու»,-ասաց քաղաքագետը՝ անդրադառնալով գործող վարչախմբի կողմից տարվող քաղաքականությանը թշնամի պետությունների հետ։

Մանրամասները՝ տեսանյութում