Ոստիկանները ՀՀ ՊՆ նախկին շենքից հանում են բնակիչների գույքը

Ոստիկաններն ՊՆ նախկին շենքից դուրս են բերում մոտ տասն օր առաջ վտարված քաղաքացիների գույքը, այդ թվում՝ պատուհանները։

«Մեզ տասն օր ժամանակ էին տվել՝ իրերը տեղափոխելու համար, բայց մենք դրանք տանելու տեղ չունենք։ Ոստիկաններն այժմ կոպիտ ձևով դուրս են բերում մեր գույքը, մենք էլ չենք կարողանում մոտենալ։ Մեզ ասել են, որ տանելու են ՊԵԿ-ից ինչ-որ կառույցի մոտ, որ մենք գնանք, վերցնենք, բայց մենք ինչպե՞ս ենք գնալու։ Համաձայն ենք՝ թող իջեցնեն, մենք վրաններում կտեղավորենք, բայց հիմա անորոշ վիճակում ենք»,- հայտնեց բնակիչներից մեկը։

Հիշեցնենք, որ փետրվարի 16ին վաղ առավոտից ՀՀ ոստիկանության աշխատակիցներն սկսեցին ՀՀ ՊՆ նախկին շենքից հեռացնել այնտեղ բնակություն հաստատած բնակիչներին։
ՀՀ կառավարությունը 2022 թվականի մայիսին ՊՆ
ի նախկին շենքը փոխանցել է Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի հաշվեկշռին։ 2022 թվականի սեպտեմբերից քիչքիչ շենքում ընտանիքներ են հայտնվել (հիմնականում սոցիալապես անապահով խավի ներկայացուցիչներ)։
Ըստ բնակիչների՝ այստեղ ապրում է 150-ից 200 ընտանիք։ Այս ամբողջ ընթացքում նրանք չեն վճարել բնակարանի ու էլեկտրաէներգիայի վարձերը (շենքում ջուր և գազ չկա)։