Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Թուրքիայում կրկին 4,3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում են թուրքական ԶԼՄ-ները։

Երկրաշարժը տեղի է ունեցել Կոնյեում։ Խոսքն, ամենայն հավանականությամբ, հետցնցման մասին է։

Հիշեցնենք, որ փետրվարի 6-ին Թուրքիայի հարավ-արեւելքում 7,8 մագնիտուդով ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել։ Թուրքիայում եւ Սիրիայում մի քանի տասնյակ հազար մարդ բնական աղետի զոհ է դարձել։