Արցախի ԱԺ ընդդիմադիր քաղաքական ուժերը հրաժարվեցին նիստին մասնակցելուց
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի 7-րդ գումարման 7-րդ նստաշրջանի առաջին նիստին այսօր՝ փետրվարի 23-ին, ընդդիմադիր երեք քաղաքական ուժերը հրաժարվեցին նիստին մասնակցելուց:
Նիստի մեկնարկին Հայ Հեղափոխական Դաշնակցություն խմբակցության պատգամավոր Դավիթ Իշխանյանը հայտարարեց, որ 3 ընդդիմադիր քաղաքական ուժերը իրենց մասնակցությունը նիստին չեն ապահովելու:
Նշենք, որ 25 կողմ ձայների հարաբերակցությամբ նիստի օրակարգը հաստատվեց:
Հիշեցնենք, որ Արցախի «Արդարություն» կուսակցությունը, ՀՅԴ Արցախի կառույցը եւ Արցախի ժողովրդավարական կուսակցությունները երեկ Արցախում ստեղծված իրավիճակի վերաբերյալ հայտարարություն էին տարածել, որում ընդգծվում է, որ https://livenews.am/press/2023/215200/22/18/40/ հակառակ նախորդ երկու տարիներին Արցախի ներքաղաքական ամրության համար գործադրված ջանքերի, վերջին շրջանում կտրուկ ակտիվացել են արտաքին ազդեցության գործոնները, եւ այդ միջոցով փորձ է արվում կոտրել Արցախի ժողովրդի՝ իր ապագայի համար պայքարելու կամքը:

