Մեծ Բրիտանիայի պետնախարարը Բաքվում հանդիպել է Բայրամովին
Մեծ Բրիտանիայի՝ Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի գործերի գծով պետնախարար Լեո Դոհերթին Ադրբեջան կատարած այցի շրջանակում հանդիպել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Ինչպես տեղեկացրել է APA-ն, բրիտանացի պետնախարարն այդ մասին գրել է «Թվիթերի» իր միկրոբլոգում։
«Ես Բաքվում եմ, Ադրբեջանում, որը Մեծ Բրիտանիայի կարևոր առևտրային և էներգետիկ գործընկերն է։ ԱԳՆ-ի ղեկավար Ջեյհուն Բայրամովի հետ զրույցում ես մեկ անգամ ևս ընդգծել եմ Մեծ Բրիտանիայի հավատարմությունը տարածաշրջանի խաղաղությանն ու անվտանգությանը»,- գրել է Դոհերթին։

