Էրդողա՛ն, դու արհամարհում ես իմ ազգին, դու ինձ թրի վրա մնացած միս ես համարում, ու ես քեզ ներե՞մ (տեսանյութ)

 Արմինե Սիմոնյանի «Մենք» հեղինակային հաղորդաշարի հյուրը գրող, հրապարակագիր, ԱԱԾ պահեստազորի սպաների միության տնօրեն Մարտին Հուրիխանյանն է:

  • Օրենսգիրքում կա դավաճանություն հասկացողություն․ այն, ինչ կատարվում է Արցախի հարցում, ես համարում եմ, որ մեր ազգային իղձերի, մեր ժողովրդի նկատմամբ դավաճանություն է կատարվում։
  • Արցախը Երևան բերող դարպասն է՝ հանձնել Արցախը՝ կնշանակի հանձնել Հայաստանը․ սա իմ ընկալումն է։
  • Համոզված եմ, որ հետևողականորեն իրականացվում է դրսում փայլուն մշակված մի ծրագիր։ Գտնում եմ, որ սա անգլո-սաքսոնական ծրագիր է։ Գտնվել են համապատասխան անձինք, ընտրված են թիրախները․․․ Բայց սա երկար շարունակվել չի կարող։
  • Մեծ հաշվով ամեն ինչ գալիս ու հանգում է տնտեսությանը․ դրսում ինֆորմացիա ունեն, թե Հայաստանի ընդերքն ինչ հարստություններ ունի։
  • Մենք ունեինք նախագահ՝ Արմեն Սարգսյան անունով, որը եկել էր կոնկրետ հանձնարարությամբ՝ լուծեց ու գնաց։ Արցախյան պատերազմ էր, մեր երկրի համար շատ ծանր իրավիճակ էր ստեղծվել, ու զարմանալիորեն մեր կողմից ոչ մի կրակոց չեղավ թշնամու նավթամուղների ուղղությամբ։ Հոկտեմբերի 19-ից սկսած մենք ամեն օր 100-ից ավելի զոհ ենք տվել, դրա դեմ պիտի քայլեր ձեռնարկվեին։ Երբ քեզ մորթում են, վերացնում են՝ ինչի՞ մասին ես մտածում․․
  • 75 տոկոս Արցախի կորուստ ունենք, 5000 երիտասարդ տղաներ ենք պառկացրել, 5000 ընտանիք, 5000 չմայրացող աղջինկներ, գենոֆոնդին են խփում։ Մեր սերմացուն է գնում, ու հակազդման ոչ մի քայլ չկա։
  • Հրանտ Մաթևոսյանն ասում էր՝ քոնին տեր կանգնի, չկանգնեցիր՝ գալու են տանեն։
  • 2020-ին Էրդողանն ասում էր՝ թուրքական սրի շեղբին մնացած միս եք։ Թուրքերը պիտի իրենց ծրագիրը ավարտին հասցնեն, իսկ մենք պետք է շարունակենք հլու հնազանդ՝ մորթվող գառի պես նայե՞լ, թե ինչ է կատարվում մեզ հետ։
  • Գալիս են մեզ մորթում են, դու ո՞ւմ հետ ես խաղաղություն հաստատում։
  • Թուրքիային պատուհասած երկրաշարժի ժամանակ Հայաստանը օգնության ձեռք մեկնեց, բայց Էրդողանը շնորհակալություն հայտնեց Ադրբեջանին, որ իրենց կողքին են ու հիշեցրեց, որ ղարաբաղյան պատերազմի ժամանակ էլ իրենք էին Ադրբեջանի կողքին կանգնած․․․
  • 70 օր է Արցախը շրջափակված է․ մարդասիրություն արցախահայության հարցում չի գործո՞ւմ։
  • 1989-ին Վարդգես Պետրոսյանը մեկնել էր Թուրքիա, եկավ, պատմեց՝ իրեն ցույց էին տվել Մեծ Թուրանի քարտեզը ու մեջտեղում մի ճերմակ կետ, ասել էին՝ սա Հայաստանն է, հայը պիտի անհետանա, պիտի ցեղասպանվի։ Թուրքիան մշակված ծրագիր ունի ու գնում է այդ քայլի իրականացմանը։

Հարցազրույցն ամբողջությամբ դիտեք տեսանյութում։