Արցախին ԱԻՆ-ի միջոցով մարդասիրական օգնություն չի ուղարկվել. Արմեն Փամբուխչյան

«Արցախին հումանիտար օգնություն ԱԻՆ-ի միջոցով չի ուղարկվել, իսկ մնացած մասով չգիտեմ»,-կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԻՆ նախարար Արմեն Փամբուխչյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք շրջափակման մեջ գտնվող Արցախ մարդասիրական օգնություն ուղարկել են։  Նա, սակայն, հիշեցրեց, որ մոտ մեկ ամիս առաջ ՀՀ կառավարությունը հավելյալ 4 մլրդ դրամ է հատկացրել Արցախին։

Անդրադառնալով  Հայաստանում սեյսմիկ անվտանգության պաշտպանության մակարդակի բարձրացման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին՝ նախարարը հայտնեց, որ նոր սարքավորումներով կատարվում է սեյսմիկ ռիսկի մոնիթորինգ:

«Շինարարության մեջ խստացվել են կանոնները, բայց ոչ հիմա՝ արդեն երկար ժամանակ է, որ Երևանում շենքի նախագծումները կատարվում են 9 բալի համար: Սա իր հերթին նպաստում է սեյսմիկ ռիսկի նվազեցմանը»,-ասաց ԱԻ նախարարը:

Նա նշեց, որ Երևանի քաղաքապետարանն էլ փուլ առ փուլ այդ վթարային շենքերի քանդման նախագծեր է բերում՝ տեղը նոր շենքեր կառուցելու և բնակիչներին նոր կառուցած շենքերում բնակեցնելու նպատակով: