Արցախում շրջափակման հետևանքով տուժած ոլորտների ներկայացուցիչները դրամական աջակցություն կստանան
Արցախի սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունը տեղեկացնում է, որ երկրում սոցիալ-տնտեսական հետևանքների մեղմացման երկրորդ միջոցառման շրջանակներում դրամական աջակցություն կցուցաբերվի Արցախում փաստացի բնակվող այն անձին, ով առնվազն 2022 թվականի նոյեմբերի 1-ից անընդհատ աշխատանքային կամ քաղաքացիաիրավական հարաբերությունների մեջ է գտնվել ԱՀ կառավարության կողմից հաստատված ոլորտներից որևէ մեկում գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտի հետ և 2022թ. դեկտեմբերի 12-ից մինչև 2023թ. հունվարի 31-ը (ներառյալ) ընկած ժամանակահատվածում ազատվել է աշխատանքից կամ դադարեցվել է (լուծվել, դադարել է) քաղաքացիաիրավական պայմանագիրը։
Նշված տնտեսավարող սուբյեկտների ցանկին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով։

