Թուրքիայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 18 հազարը

Թուրքիայի հարավ-արևմուտքում փետրվարի 6-ի առավոտյան տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը հասել է 18 342-ի։ Այդ մասին, տեղի լրատվամիջոցների փոխանցմամբ, հայտարարել է Թուրքիայի տարերային աղետների և արտակարգ իրավիճակների հակազդման վարչությունը։

Նշվում է, որ երկրաշարժից տուժածների ընդհանուր թիվը կազմում է 74 242 մարդ։

Սեյսմոլոգները փետրվարի 6-ի գիշերը 7,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ են գրանցել Թուրքիայի Գազիանթեփ քաղաքի մոտ, որը գտնվում է Սիրիայի սահմանի մոտ։ Կեսօրից հետո կրկին 7,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։

Առաջին երկրաշարժից հետո երկրում գրանցվել է առնվազն 285 հետցնցում։ Հետցնցումների մեծ մասը գրանցվել է Թուրքիայի կենտրոնական հատվածում։