Հաագայի դատարանում քննվում է Հայաստանի հայցն ընդդեմ Ադրբեջանի․ ՈՒՂԻՂ

Արդարադատության միջազգային դատարանում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև դատավարական լսումները։ Հայաստանը պահանջում է պարտավորեցնել ադրբեջանական կողմին բացել Լաչինի միջանցքը և երկկողմանի ուղղությամբ ապահովել մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների ազատ տեղաշարժը։

Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումները կկայանան հունվարի 30-ին Երևանի ժամանակով 13:00-15:00-ը, 19:00-21:00-ը:

Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով լսումները՝ հունվարի 31-ին Երևանի ժամանակով 13:00-15:00-ը, 19:00-21:00-ը:

Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի հայց է ներկայացրել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան Ռասայական խտրականության վերացման կոմիտեի վարույթի շրջանակներում:

https://media.un.org/en/asset/k1y/k1y06zq39h?fbclid=IwAR0pzhOgXbCp86KmuFMHVK_RnKRp41_L4gITMjPCacGCufIYxrW1NRjV57Y