Հռոմի պապը դարձյալ անդրադարձել է Լաչինի միջանցքի արգելափակմանը
Հռոմի Ֆրանցիսկոս պապը կրկնել է իր կոչը՝ «Հարավային Կովկասում գտնվող Լաչինի միջանցքում ստեղծված տագնապալի հումանիտար իրադրության վերաբերյալ»։
Պապը Սուրբ Պետրոսի հրապարակում հազարավոր երիտասարդների հետ միասին կոչ է արել խաղաղություն հաստատելու աշխարհում, հատկապես պատերազմից տուժած Ուկրաինայում:
«Ես նաև կարեկցանք եմ հայտնում նրանց, ովքեր ձմռան այս ցուրտ շրջանում ստիպված են դիմակայել անմարդկային պայմաններին։ Միջազգային մակարդակում պետք է ներդրվեն բոլոր ջանքերը՝ խաղաղ լուծում գտնելու մարդկանց բարեկեցության համար»,- հայտարարել է Ֆրանցիսկոս պապը։
2022թ․ դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակել է Արցախը ՀՀ–ին կապող Լաչինի միջանցքը, ինչի հետևանքով շրջափակման մեջ է Արցախի 120 000 բնակիչ, այդ թվում՝ 30 000 երեխա։
ՀՀ–ից ամեն օր 400 տոննա սննդամթերք ու դեղորայք հնարավոր չի լինում հասցնել Արցախ։

