ՊԵԿ-ը հրապարակել է 1000 խոշոր հարկատուների ցանկը

Պետեկամուտների կոմիտեն հրապարակել է 2022-ի 1000 խոշոր հարկատուների ցանկը։ Հայաստանի ամենամեծ հարկատուն շարունակում է մնալ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, նա տարեկան վճարել է մոտ 144 միլիարդ դրամ հարկ:

Երկրորդ ամենամեծ հարկատուն «Գազպրոմ Արմենիան» է, տարեկան վճարած 52,2 միլիարդ դրամ հարկերով։

Երրորդ տեղում ծխախոտի արտադրությամբ ու արտահանմամբ զբաղվող «Գրանդ տոբակոն» է՝ 45 միլիարդ դրամի չափով վճարած հարկերով։

Չորրորդ՝  «Ինտերնեյշնլ Մասիս տաբակ» ընկերությունն է,

Հինգերորդ՝ Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը,

Վեցերորդ՝ «Ֆիլիպ Մորրիս Արմենիան»,

Յոթերորդ՝ «Մոբայլ սենթր արթ» ՍՊԸ-ն,

Ութերորդ՝ «Ջեյ թի այ Արմենիան»,

Իներորդ՝ «Սի փի էս էներջի գրուպը»։

Խոշոր հարկատուների տասնյակը եզրափակում է «ՄՏՍ Հայաստանը»։

Խոշոր հարկատուների ցանկը՝ այստեղ։