Թուրքիան հինգ-վեց ամսից դուրս կգա ՆԱՏՕ-ից․ թուրք քաղաքական գործիչ

Թուրքիան կարող է որոշի դուրս գալ ՆԱՏՕ-ից՝ երկրի դեմ ուղղված սադրիչ գործողությունների ֆոնին։ Այս տեսակետը հունվարի 25-ին «Այդինլիք»-ին տված հարցազրույցում հայտնել է «Հայրենիք» կուսակցության փոխնախագահ Էթհեմ Սանձակը։ Այս մասին գրում է «Իզվեստիան»:

«Իրադարձությունները մեզ ստիպում են նման քայլերի դիմել։ ՆԱՏՕ-ն իր սադրանքներով մեզ ստիպում է դա անել։ Նրանք փորձում են մեզ հակադրել մեր հարևան Հունաստանին։ Թուրքիան հինգ-վեց ամսից դուրս կգա ՆԱՏՕ-ից: Նրանք փորձում են մեզ ներքաշել Մերձավոր Արևելքի հորձանուտը։ Ի վերջո, դուք տեսնում եք Ղուրանի դեմ գործողություններ Շվեդիայում և Նիդեռլանդներում»,- ասել է քաղաքական գործիչը։

Սանձակի խոսքով՝ դաշինքից Թուրքիայի դուրս գալը երկրի համար դարձել է արտակարգ իրավիճակ և անհրաժեշտություն։