Ալեն Սիմոնյանի մատնանշած ահաբեկիչները դեռ չեն ձերբակալվել (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Դիտակետ» հեղինակային հաղորդաշարի հյուրն է Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը։

Անդրադառնալով օրերս տեղի ունեցած ողբերգական դեպքին, որի հետևանքով 15 զինծառայողներ ողջ-ողջ այրվել են, Էդգար Ղազարյանը հիշեցրեց․«ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը դեռևս Սուրմալուի պայթյունից օրեր առաջ հայտարարել էր, որ Հայաստանում են գտնվում երկու ահաբեկչական խմբեր, որոնց մինչև օրս բացահայտելու, ձերբակալելու վերաբերյալ ոչ մի իրավապահների կողմից պաշտոնական հաղորդագրություն չի եղել։ Ըստ պաշտոնական հաղորդագրության, դեպքը եղել է գիշերը 01։20-ից 01։30-ի հատվածում, դրա մասին ՊՆ-ը տեղեկությունը տարածել  է առավոտյան 6-ից 7-ի սահմաններում, նույն օրը, ժամը՝ 11։00-ին, Կառավարության նիստում վարչապետը սկսեց այնպիսի մանրամասնությամբ պատմել հանգամանքները, կարծես ականատես, որ մարդ լսեր կասեր՝ վերջ, ամեն ինչ գիտեն այդ դեպքի մասին։ ՊՆ նախարարն էլ զեկուցեց, թե քանի մարդ է պաշտոնից ազատվել, ամբողջ երկրորդ բանակային կորպուսը գլխատվել է»։

Մանրամասները՝ տեսանյութում