Վանա լճի հետ քաշվելու պատճառով ուրարտական տաճարի հետքեր և գերեզմաններ են հայտնաբերվել
Վանա լճի մակարդակի իջնելու հետևանքով ուրարտական ժամանակաշրջանի տաճարի հետքեր և գետնափոր գերեզմաններ են հայտնաբերվել։
Թուրքական Hurriyet–ի փոխանցմամբ՝ Վանա լճի ջրի մակարդակի իջեցման հետևանքով Արճեշի հատվածում տեղացիները հետաքրքիր կառույցներ են նկատել ջրից դուրս եկած և դիմել են Վանի Հարյուրամյա համալասրանի ուսումնասիրողներին։
Վանի թանգարանի տնօրեն և Հարյուրամյա համալսարանի դասախոս Ռաֆետ Չավուշօղլուն նշել է, որ տարածաշրջանում հնագիտական կառույցներ հայտնաբերելու նպատակով իրականացվել են պեղումներ Մադավանքի շրջանում։
Նա շեշտել է, որ Վանա լճի մակարդակի իջնելու հետևանքով այդ տարածքներում հայտնաբերվել է ուրարտական տաճար և երեք սենյակից բաղկացած գերեզմաններ։

