Լաչինի միջանցքով ազատ երթև եկությունը պետք է վերականգնվի. Սամանթա Փաուեր

Ամեն օր, երբ առևտրային փոխադրումներն ու հումանիտար օգնությունը չեն կարողանում ազատ հասցվել Լեռնային Ղարաբաղ, ավելանում է հումանիտար ճգնաժամի հավանականությունը։ Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է USAID-ի ղեկավար Սամանթա Փաուերը։

«Լաչինի միջանցքով տրանսպորտային հաղորդակցությունը արգելափակված է արդեն ավելի քան մեկ ամիս։ Ամեն օր, երբ առևտրային փոխադրումներն ու հումանիտար օգնությունը չեն կարողանում ազատ հասցվել Լեռնային Ղարաբաղ, ավելանում է հումանիտար ճգնաժամի հավանականությունը։ Միջանցքով ազատ երթևեկությունը պետք է վերականգնվի»,-գրել է նա։