Ստեփանակերտ-Երևան տեսակամուրջ՝ «Արցախ․ շրջափակման մեկ ամիս» խորագրով
Հունվարի 12-ին, ժամը 13:00-ին (Երևանի ժամանակով) տեղի կունենա «Արցախ․ շրջափակման մեկ ամիս» խորագրով Ստեփանակերտ-Երևան տեսակամուրջը:
Արցախի տեղեկատվական շտաբի հաղորդմամբ, տեսակամրջին մասնակցելու են Արցախի Հանրապետության ներկայացուցիչները՝ Ստեփանակերտում և Երևանում: Որպես բանախոսներ հանդես են գալու Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանը, Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը, Արցախի Հանրապետության կառավարության և խորհրդարանի անդամներ, շրջափակումից տուժած քաղաքացիներ:
Տեսակամուրջը հեռարձակելու է Արցախի Հանրային հեռուստաընկերությունը, որը կարելի է դիտել նաև Հայաստանում Յուքոմի ցանցում 221-րդ, Ռոստելեկոմում 900-րդ և Թիմ տելեկոմի ցանցում 23-րդ ալիքներով, ինչպես նաև վերահեռարձակելու են «Հ2», «Երկիր մեդիա» և «Կենտրոն» հեռուստաալիքները։
Հնարավոր վերահեռարձակում կապահովվի նաև «Արմենիա», «TV5» և «US Armenia» հեռուստաընկերությունների կողմից։
Հեռարձակումը հասանելի կլինի նաև համացանցում 3 լեզուներով։
🔻Յութուբում:

