Իրանը ևս երեք մարդու մահապատժի է ենթարկել
Իրանը ևս երեք մարդու մահապատժի է ենթարկել՝ նրանց մեղադրելով անկարգությունների ժամանակ անվտանգության ուժերի երեք անդամների սպանության մեջ։ Այս մասին հայտնում է Իրանի արդարադատության գերատեսչությունը։
Իրանում վերջին բողոքի ակցիաներով պայմանավորված՝ ցուցարարներին մահապատժի ենթարկելու 17 վճիռ է կայացվել, որոնցից 7-ն արդեն ի կատար է ածվել, երկու դատապարտյալի բողոքը գերագույն դատարանը մերժել է։
Անցած աշնանից Իրանում զանգվածային բողոքի ակցիաներ բռնկվեցին այն բանից հետո, երբ ոստիկանական բաժանմունքում մահացավ գլխաշորը պատշաճ չկրելու մեղադրանքով բերման ենթարկված Մահսա Ամինին։

