ՀՀ ԱԺ պատգամավոր Հակոբ Ասլանյանը խեղաթյուրել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերը (փաստեր)․ Տարոն Հովհաննիսյան
Քիչ առաջ տեսա ՍիվիլՆեթի նյութը, որտեղ նշվում էր ՀՀ ԱԺ պատգամավոր Հակոբ Ասլանյանը անդրադարձ է կատարել ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերին՝ նշելով, որ «1992 թվականի գարնանը և ամռանը Միավորված ազգերի կազմակերպության ընդունած որոշումները, երբ հստակորեն նշվում էր, որ հայկական զորքերը ագրեսոր են և գրավում են Ադրբեջանի տարածքները»։
Մեղմ ասած վտանգավոր հայտարարություն է։ Նախ խոսում է չիմացության մասին, իսկ չիմացած բանը, այն էլ նման թեմայով, ասելը շատ վտանգավոր է։ Բանաձևերը 92-ին չեն ընդունվել։ 1993թ. ՄԱԿ-ի ԱԽ կողմից ընդունված բանաձևերն են (822 (30.04.1993), 853(29.07.1993), 874(14.10.1993), 884(12.11.1993)).
Ստորև ներկայացնում եմ բանաձևերի սքրինները։ Որևէ խոսք չկա, որ Հայաստանը ագրեսոր է։ ԱԽ-ն, խոսելով «Ադրբեջանի տարածքների բռնազավթման մասին», չի մատնանշում Հայաստանի Հանրապետությանը որպես հակամարտության կողմ կամ «բռնազաթվում» իրագործող: Համապատասխանաբար 822. բանաձևում օգտագործված է «տեղի հայկական ուժեր» ձևակերպումը։ Մյուսներում ևս չկա ՀՀ զորքերի մասին որևէ բան։
Եվ երկրորդը, այս բանաձևերի պահանջները, այն է՝ դադարեցնել կրակը, առաջին հերթին չի իրականացրել հենց Ադրբեջանը։ Այնպես որ նման թեմաներով խոսելիս արժե գոնե կարդալ փաստաթղթերը ու քննարկել դրանք մասնագետների հետ։ Այն էլ այսպիսի լարված ու զգայուն իրավիճակներում։
https://undocs.org/en/S/RES/822(1993) https://undocs.org/S/RES/853(1993) https://undocs.org/S/RES/874(1993) https://undocs.org/S/RES/884(1993)
Հ.Գ. գրառմանս տակ վիրավորանքներով մեկնաբանություններ խնդրում եմ չգրել, չփիլիսոփայել ու էլի նման բաներ։ Հ.Հ.Գ. ես մասնագիտական տեսանկյունից ամեն հարցի, որը կարևոր եմ համարում, անդրադառնում եմ։ Ինչ վերաբերում է Արցախի շուրջ ստեղծված իրավիճակին, ապա դրանց վերաբերյալ այս օրերի ընթացքում գրում եմ բացառապես Karabakh Records-ի տելեգրամյան և թվիթերյան ալիքներում՝ ժամանակի սղության պատճառով։ Կարող եք այնտեղից հետևել, եթե ցանկանում եք։
Ավելացում. այստեղ կարող եք ծանոթանալ այս թեմայով ՍիվիլնեթՉեք-ի հետազոտությանը։
Տարոն Հովհաննիսյան


