Այնքա՜ն եմ ուզում հավատալ, որ պատասխանդ կլինի. «Ինչ լավ է, որ չենք հանձնվել»․ արցախցի նորածնի մայրիկ

Արցախցի Մարիամ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել նորածին բալիկի հետ ու գրել.

«Չգիտեմ ինչ կասես, երբ իմանաս, որ ծնողներդ ընտանիք են կազմել պատերազմի ամենաթեժ օրերին, որ ծնվել ես փաստացի շրջափակման մեջ և որ 4 օրականից դու էլ ես միացել պայքարի՝ չգազաֆիկացված Արցախում ձմռան օրերին սեփական մարմնիդ ջերմությունը պահպանելով։

Չգիտեմ՝ ինչ կպատմեմ քեզ 2022թ. դեկտեմբերի և, առհասարակ, առաջիկա ամիսների մասին, բայց աղջիկս, մեր Սաթէ, այնքա՜ն եմ ուզում հավատալ, որ պատասխանդ կլինի.

-Ինչ լավ է, որ չենք հանձնվել, և ունենք իրապես խաղաղ հայրենիք։

Հ. Գ.

Մի՞թե պարզապես հայրենիքումդ ապրելը անիրական երազանք կարող է լինել»։