Եկեք արագ արձագանքենք․ Արցախի հայ բնակչությունը մեծ վտանգի տակ է․ Մարտին Վասալ

Ադրբեջանցի զինծառայողները արգելափակում են Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև ճանապարհը։ Այս մասին «Ֆեյսբուքում» գրել է Ֆրանսիայի Բուշ դյու Ռոն դեպարտամենտի խորհրդի նախագահ Մարտին Վասալը՝ նշելով․

«Եթե միջազգային հանրությունը չարձագանքի հրադադարի ռեժիմի այս նոր խախտմանը, Արցախի հայ բնակչությունը մեծ վտանգի տակ է։

Անցած ուրբաթ մենք հյուրընկալեցինք Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանին, որը մեզ պատմեց իր տարածքի ապագայի վերաբերյալ իր խորը մտահոգությունները։ 72 ժամ անց մեր պալատում նրա ելույթը իմաստ ունի։ Եկեք արագ արձագանքենք»,- գրել է նա։