Բաքվի հերթական ապատեղեկատվությունն է. Արցախի ՊԲ

Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները նոյեմբերի 25-ի ժամը 14։05-20։35-ը կրակ են բացել Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է։

Այս մասին տեղեկացնում է Արցախի ՊՆ մամուլի ծառայությունը: