Ուկրաինայի գլխավոր վախն Ռուսաստանի հետ հակամարտությունում․ National Interest
Ուկրաինան վախենում է, որ 2024 թվականին ԱՄՆ-ում իշխանության կգա Ռուսաստանի հետ բանակցությունների կողմնակիցը, ասվում է National Interest ամսագրի հոդվածում։
«Կիևը ամենից շատ վախենում է, որ երկու տարի անց ԱՄՆ նախագահական ընտրություններում կհաղթի նա, ով կցանկանա գործ անել Ռուսաստանի հետ: Մեծ տերությունները հաճախ սակարկում և բանակցում են, իսկ «արժույթը» հաճախ դառնում է փոքր պետությունների ազգային շահը: Ուկրաինայի ղեկավարները չեն ցանկանում, որ իրենց երկրի շահերը աճուրդով վաճառվեն»,- ասվում է հրապարակման մեջ։
Հրատարակչությունը նշել է, որ Կիևը նաև մտահոգված է ռուսական կողմի հմուտ գործողությունների պատճառով Արևմուտքի աջակցությունը կորցնելու հեռանկարով։
«Մոսկվան կարող է վերսկսել իր հմայիչ հարձակումը եվրոպական մայրաքաղաքների վրա՝ շնորհիվ էներգակիրների շռայլ մատակարարումների և գտնելով պոտենցիալ դաշնակիցների», – եզրափակել է հոդվածագիրը։

