«Խաղաղության դարաշրջանի» անվան տակ նա առաջ է քաշում 2018-ին հայ ժողովրդից գաղտնի տված խոստումը իր տերերին

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Շատերդ մոռացել եք 44-օրյա պատերազմից մի ամիս առաջ Նիկոլի հարցազրույցը BBC-ին: Լրագրող Ստեֆան Սակուրն իր հարցով փաստացի գաղտնազերծեց, որ մարդամեկը իշխանության է եկել խաղաղության խոստումներով. «Դուք իշխանության եկաք խաղաղության խոստումներով, սակայն…»: Սակայն նա իշխանության գալիս Հայաստանի հասարակությանը չէր խոստացել խաղաղություն, նման խոսք նրա ելույթներում դժվար է գտնել: Այդ դեպքում ո՞ւմ էր խոստացել նշյալ խաղաղությունը, այդ պահին հայտնի չէր: Հիշեք, որ BBC-ի լրագրողի հարցն անգամ չզարմացրեց նրան։ Նա չհերքեց լրագրողի հնչեցրած միտքը: Փաստացի 2020 թվականի նոյեմբերի 10-ին նա վերջապես կատարեց իր այդ խոստման առաջին մասը։ Կապիտուլյացիայի տեսքով։ Մեր հաշվին։ Արցախի հաշվին։ Հայրենիքի հաշվին։ Եւ արդեն երկու տարի է, ինչ «խաղաղության դարաշրջանի» անվան տակ նա առաջ է քաշում 2018-ին հայ ժողովրդից գաղտնի տված խոստումը իր տերերին»: