Ադրբեջանցիները ոգևորվել են ՔՊ-ական Վիգեն Խաչատրյանի հայտարարությունից

Իշխող «Քաղաքացիական պատգամավոր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը նախօրեին հարցազրույց էր տվել և խոսել խաղաղության պայմանագրի քննարկվող տարբերակների մասին: Նա, մասնավորապես ասել էր, որ իշխանությանը մեղադրողները շառլատաններ են, քանի որ մեղադրում են, թե Ղարաբաղը հանձնում են Ադրբեջանին, մինչդեռ դա մերը չէ, որ տանք: Գրում է 7or.am-ը։

Ադրբեջանական լրատվամիջոցները տարածել են ՔՊ-ական պատգամավորի այդ միտքը՝ շնորհակալության և գովասանքի խոսքեր հղելով նրան: