Անդամահատել են WarGonzo նախագծի հեղինակ Սեմյոն Պեգովի ոտքը

WarGonzo նախագծի հեղինակ, ռուս ռազմական լրագրող Սեմյոն Պեգովի ոտքն անդամահատել են։  Այս մասին wargonzo թելեգրամյան ալիքում հրապարաված է Պեգովի պաշտոնական մեկնաբանությունը։

«Իսկապես կտրեցին իմ ոտքը, բայց հենց հիմա ՌԴ ԳԱ Սիբիրյան մասնաճյուղի գենետիկայի և բջջաբանության ինստիտուտի աշխատակիցներն այն աճեցնում են իմ ցողունային բջիջներից և խոստանում են աճեցնել մեկ ամսվա ընթացքում։ Հետո, իհարկե, բարդ վիրահատություն է սպասվում, բայց ամեն ինչ շատ դրական է: Հնարավոր է, դա տեղի կունենա ավելի արագ, սա նման առաջին փորձն է», – գրել է Պեգովը։

Հիշեցնենք, որ Սեմյոն Պեգովը վիրավորվել էր Դոնեցկի շրջանի Վոդյանոյ բնակավայրի մոտ։ Հիվանդանոցում Պեգովը լրագրողներին հայտնել էր, որ Դոնեցկի շրջանի առաջնագծերից մեկում նկարահանումներից վերադառնալիս իր գործընկերների հետ ընկել են կրակի տակ: Նրա խոսքով՝ իրենց վրա կրակել են նաև տանկերից: