Արցախի միտինգն այն զանգն էր, որով ազդարարվեց պայքարի սկիզբը (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Դիտակետ» հեղինակային հաղորդաշարի հյուրը ազատամարտիկ Կարեն Առաքելյանն է։

Անդրադառնալով այսօր Արցախի շուրջ իրավիճակին, հոկտեմբերի 30-ին Արցախի բազմահազարանոց հավաքին՝ ազատամարտիկը նշեց․«Երբ 1988 թ․ պայքարը սկսվեց, ես այստեղ չէի, Ռուսաստանում էի, ծառայում էի բանակում, լսելուն պես եկա։ Ղարաբաղյան շարժման ժամանակ Հայաստանում էլ սկսվեցին միտինգները, աշխուժացան, հասան գագաթնակետին՝ Արցախի հիման վրա։ Արցախում գոռում էին՝ «Ղարաբաղը մերն է», 30 տարի մենք պայքարում էինք Ղարաբաղի համար, հիմա էլ ենք պայքարում։ Արցախի միտինգը այն զանգն էր, որը պայքարի սկիզբն ազդարարեց»,- ասաց Կարեն Առաքելյանը, հավելելով, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում։

Մանրամասները՝ տեսանյութում