ԱՊՀ երկրների ԱԽ քարտուղարները կքննարկեն միջուկային անվտանգությունը
ԱՊՀ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարները Մոսկվայի հանդիպմանը կքննարկեն միջուկային անվտանգության ապահովման և միջուկային զենքի չտարածման հարցերը, ասել է ՌԴ ԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշևը։
«Կլսենք տեղեկություն միջուկային անվտանգության ապահովման և միջուկային զենքի չտարածման հարցերի վերաբերյալ»,- ասել է Պատրուշևը՝ հինգշաբթի բացելով հանդիպումը։

