Ալիևն ու Էրդողանը քննարկել են Սոչիում տեղի ունեցած Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների հանդիպման արդյունքները
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չորեքշաբթի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցում քննարկել է Ռուսաստանի և Հայաստանի առաջնորդներ Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի հետ Սոչիի հանդիպման արդյունքները: Այս մասին հայտնել Է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը։
Զրույցը տեղի է ունեցել ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ։
«Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Ադրբեջանի, Ռուսաստանի և Հայաստանի առաջնորդների Սոչիի հանդիպումը և ստորագրված համատեղ հայտարարությունը», – ասված է հաղորդագրության մեջ:
Մամուլի ծառայության տվյալներով՝ Ալիևն ու Էրդողանը «կարծիքներ են փոխանակել ադրբեջանա-թուրքական բարեկամական և եղբայրական հարաբերությունների տարբեր ասպեկտների վերաբերյալ»։

