Եթե չունենք մշակույթ, չկա ազգի հասցեն (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Դիտակետ» հեղինակային հաղորդաշարի հյուրն է դերասան, թատրոնի ռեժիսոր, երգիչ Շիրազ Մանուկյանը։

Շիրազ Մանուկյանն անդրադարձավ կինոարվեստի, երգարվեստի, պարարվեստի, թատրոնի բացերին, որոնք, պարզվում է, բավական շատ են, իսկ պետական մարմինները այդ բացերը լրացնելու կատարյալ անտարբերություն են դրսևորում։ Թատրոնի ռեժիսորը շեշտեց, որ այս իշխանությանը ձեռք է տալիս, որ ժողովուրդը, զանգվածը չգիտի շատ բաներ, չի տիրապետում իրեն, չի տիրապետում նույնիսկ ազգ բառին, չէ՞ որ արվեստը ազգի հասցեն է, եթե ընդունենք, որ չկա արվեստ, չունենք  հասցե, ներկայանում ենք որպես ո՞վ։

Խոսելով արվեստագետների գործունեության մասին՝ դերասանն ընդգծեց, որ արվեստագետն այսօր փորձում է եղածը պահել, որովհետև ներկայիս իշխանությունը փակում է թատրոնը, փոխարենը կարող էին գոնե եղածը պահել, ոչ թե ոչնչացնել, սա վանդալիզմի սկզբունք է։

Մանրամասները՝ տեսանյութում