ԲՏԱ նախարարությանը կհատկացվի մոտ 14,5 մլրդ դրամ
Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը 2023 թվականին նախատեսվում է հատկացնել 298 միլիարդ 627 միլիոն դրամ։ Այս մասին նոյեմբերի 1-ին ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում 2023 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ Սա մոտ 30 միլիարդ դրամով ավելի է, քան 2022 թվականին։ Այս տարի, նրա խոսքով, հատկացվել է 268 միլիարդ 296 միլիոն դրամ։
«Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը նախատեսվում է հատկացնել 14 միլիարդ 495 միլիոն դրամ, իսկ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին` 1 միլիարդ 109 միլիոն դրամ»,-նշեց Խաչատրյանը։
Միաժամանակ մրցակցության պաշտպանության հանձնաժողովին կհատկացվի 595 միլիոն դրամ։
Էկոնոմիկայի նախարարը հայտնեց նաև, որ հաջորդ տարի Կադաստրի կոմիտեին կհատկացվի 4 միլիարդ 418 միլիոն դրամ, իսկ Քաղաքաշինության կոմիտեին՝ 2 միլիարդ 30 միլիոն դրամ։

