Մակրոնն ու Շոլցը Բայդենին ուզում են սպառնալ առևտրային պատերազմով. Politico
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ուզում են ԱՄՆ առաջնորդ Ջո Բայդենի հետ քննարկել ԱՄՆ-ի անբարեխիղճ մրցակցությունը, գրում են Politico-ի մեկնաբան Հանս ֆոն դեր Բուրչարդը և Կլեա Կոլկատը:
Ըստ հեղինակների՝ Շոլցն ու Մակրոնը Փարիզում ճաշի շուրջ բանակցությունների ընթացքում գրեթե երեքուկես ժամ քննարկել են ընդհանուր հարցեր։ Նրանց կարծիքով՝ Բայդենի առաջարկած օրինագիծը, որն ուղղված է ԱՄՆ-ում գնաճի դեմ պայքարին և արտադրանքի տեղափոխումն ԱՄՆ խրախուսելուն, ազդեցություն ունի շուկայի վրա։
Չնայած Փարիզի ու Բեռլինի բազմաթիվ տարաձայնություններին, Մակրոնին ու Շոլցին հաջողվել է ընդհանուր բան գտնել։
Մակրոնն ու Շոլցը համաձայնել են, որ ԵՄ-ը չի կարող մի կողմ քաշվել, եթե Վաշինգտոնը շարունակի օրենքն իր ներկայիս տեսքով առաջ մղել։

