Բաքուն գնում է իրավիճակի աստիճանական սրման և սադրանքի. Արտակ Բեգլարյան
Ադրբեջանը այս գիշեր մեծացրել է հայկական Զինված ուժերի նկատմամբ հրադադարի ռեժիմի խախտման մասշտաբները՝ օգտագործելով նաև ականանետեր։ Այս մասին «Թվիթերի» իր էջում գրել է Արցախի Հանրապետության պետնախարար Արտակ Բեգլարյանը:
«Սա նշանակում է, որ Բաքուն գնում է իրավիճակի աստիճանական սրման և սադրանքի։ Անպատժելիությունը միշտ նոր հանցագործություններ է ծնում»,-հավելել է նա:

