Ռուսաստանի՝ էներգետիկ ենթակառուցվածքներին հասցված զանգվածային հարվածը ցույց տվեց Ուկրաինայի ԶՈՒ հակաօդային պաշտպանության թուլությունը. Financial Times
Ռուսաստանի զանգվածային հարվածը էներգետիկ ենթակառուցվածքներին ցույց տվեց Ուկրաինայի զինված ուժերի հակաօդային պաշտպանության թուլությունը, գրում է Financial Times-ը՝ վկայակոչելով արևմտյան ու ուկրաինացի անանուն պաշտոնյաներին ու ռազմական փորձագետներին։
Նրանց կարծիքով, հակաօդային պաշտպանության համակարգերի բացակայությունը դարձել է Ուկրաինայի գլխավոր խնդիրներից մեկը։
«Խնդիրը ոչ այնքան նրանում է, որ Ուկրաինան չունի հակաօդային պաշտպանություն, այլև այն, որ դա բավարար չէ պաշտպանելու այդքան մեծ երկիրը, հաշվի առնելով, որ հրթիռները կարող են գալ բազմաթիվ կողմերից», – նշել է պաշտպանության խորհրդականը:
«Ուկրաինան սահմանափակ է հեռահար, բարձր ճշգրտության հակաօդային պաշտպանության համակարգերում։ Նրան ավելին է պետք»,- ասել է պաշտոնյան:

