Կդիմանա՞. ամերիկացիներին նորից անհանգստացրել է Բայդենի առողջությունը (տեսանյութ)
«Թվիթերի» ամերիկացի օգտատերերին անհանգստացրել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վիճակը Պուերտո Ռիկո աշխատանքային այցի ժամանակ։
Կադրերում երևում է, թե ինչպես է Սպիտակ տան ղեկավարը ամբիոնի ճանապարհին շփոթված կանգնում, աչքերով ինչ-որ բան է փնտրում ու շուրջը նայում։ Բայդենի այս պահվածքը կրկին գրավել է սոցցանցի օգտատերերի ուշադրությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Սա լուրջ է երևում, նա հանկարծ ընկավ ծայրահեղ շփոթության մեջ», – նշել է օգտատերերից մեկը:
«Անհանգստանում եմ նրա համար, նման գրաֆիկով ու ծանրաբեռնվածությամբ նրա համար պետք է որ շատ դժվար լինի, կդիմանա արդյո՞ք»,- հարցրել է մեկ ուրիշը:
«Նայեք նրա դեմքին, նա կարծես հանկարծ գլխի ընկավ. ես չգիտեմ, թե ինչ անել հետո», – նշվում է մեկնաբանություններում:
«Վատ է, Բայդենը ավելի շատ հանգստի կարիք ունի, այս աշխատանքը նրա համար չէ»,- ընդգծել է օգտատերերից մեկը։

