Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից հայ ռազմագերիների բարբարոսական գնդակահարության տեսապատկերներն անընդունելի են․ իսպանացի պատգամավոր

Իսպանիայի Կոնգրեսի պատգամավոր Անտոն ԳոմեսՌեինոն Թվիթերում գրառում է կատարել Ադրբեջանի զինված ուժերի կողմից հայ ռազմագերիների սպանության վերաբերյալ․

«Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից հայ ռազմագերիների բարբարոսական գնդակահարության տեսապատկերներն անընդունելի են: Կրկնակի անհանդուրժելի է այլասերված կերպով օգտվել այն քաղաքական դիրքից, որը ձեզ ընձեռում է ձեր գազը (համաշխարհային սովի ժամանակ)՝ ներխուժումներ կատարելու և մարդու իրավունքները ոտնահարելու համար»: