Team Telecom Armenia ինտերնետն արդեն հասանելի է
Team Telecom Armenia-ը տեղեկացրել է, որ բաժանորդների ինտերնետ հասանելիության խնդիրը լուծված է։
«Այսօր՝ սեպտեմբերի 28-ին, Վրաստան-Հայաստան սահմանը հատող միջազգային կապուղիներում տեղի ունեցած վթարի վերականգնողական աշխատանքներն ավարտվել են, և Team Telecom Armenia-ի բաժանորդների ինտերնետ հասանելիությունն արդեն լիարժեք ապահոված է։
Եվս մեկ անգամ հայցում ենք մեր բաժանորդների ու գործընկերների ներողամտությունը և շնորհակալություն հայտնում Team Telecom Armenia-ի ծառայություններից օգտվելու համար»,- նշված է հաղոդրագրության մեջ։

