Fly Arna-ն Երևանից Սոչի շաբաթական երեք չվերթ կիրականացնի
Սեպտեմբերի 2, 2022թ. Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) և Air Arabia խմբի համատեղ ձեռնարկություն հանդիսացող Հայաստանի ազգային ավիափոխադրող Fly Arna ավիաընկերությունը սեպտեմբերի 23-ից կմեկնարկի իր չորրորդ կանոնավոր չվերթը՝ Երևանից Սոչի:
Ընկերությունից հայտնում են, որ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի և Սոչիի միջազգային օդանավակայանի միջև շաբաթական երեք չվերթ կիրականացվի:
Չվացուցակ դեպի Սոչիի օդանավակայան, ուժի մեջ է 2022 թվականի սեպտեմբերի 23-ից (բոլորը տեղական ժամանակով).
| Չվերթ | Մեկնում | Ժամ | Ժամանում | Ժամ | Օդանավ | Հաճախականություն |
| G6 401 | Երևան | 02:35 | Սոչի | 2:50 | Airbus A320 | չորեքշաբթի/
ուրբաթ/կիրակի |
| G6 402 | Սոչի | 04:00 | Երևան | 6:15 | Airbus A320 | չորեքշաբթի/
ուրբաթ/կիրակի |
«Մոսկվայից հետո Սոչին Ռուսաստանի Դաշնության երկրորդ քաղաքն է, որտեղ Fly Arna-ն ուղիղ թռիչքներ կիրականացնի։ Չափազանց հպարտ ենք մեր չվերթային ցանցի հերթական ընդլայնմամբ, ինչը մեր ուղևորներին հնարավորություն կտա ճամփորդել Սոչի գործնական և հանգստի նպատակներով», – ասել է Fly Arna-ի մամուլի խոսնակ Գայանե Անտոնյանը:
Երևանից Սոչի չվերթները կարելի է ամրագրել Fly Arna-ի պաշտոնական կայքի (www.flyarna.com), զանգերի կենտրոնի (+374 41 38 00 83) կամ տուրիստական գործակալությունների միջոցով:
FlyArna-ն հետևողականորեն աշխատում է չվերթների աշխարհագրության ընդլայնման ուղղությամբ և շուտով կհայտարարի նոր ուղղությունների մասին։
Fly Arna-ն առաջարկում է հուսալի և մատչելի ապրանքներ ու ծառայություններ։ Airbus A320 ինքնաթիռի սրահում նստատեղերի միջև այնպիսի տարածք է նախատեսված, որն ապահովում է ուղևորների հանգիստը թռիչքի ընթացքում: Օդանավի «Sky Café» ճաշացանկում կարող եք գտնել տարբեր թեթև նախուտեստներ և սենդվիչներ՝ մատչելի գներով: Օդանավը համալրված է «SkyTime» սթրիմինգային ծառայությամբ, որն առաջարկում է ֆիլմերի, հեռուստածրագրերի, երաժշտության և աուդիոգրքերի լայն ընտրանի:

