Իրանը վեցփողանի գնդացիրով ԱԹՍ է ցուցադրել
Իրանում վարժանքների ժամանակ առաջին անգամ կիրառվել է Karrar ռեակտիվ հարվածային և հետախուզական ԱԹՍ-ի նոր տարբերակը՝ վեցփողանի գնդացիրով։ Համապատասխան տեսանյութը հրապարակել է Dambiev թելեգրամյան ալիքը։
Հարվածային ԱԹՍ-ի նոր տարբերակը 7.62 մմ տրամաչափի Akhgar գնդացիր է ստացել։
Karrar ԱԹՍ-ի հիմնական տարբերակի մշակումը սկսվել էր 2008-ին։ Սարքը Toloue-4 տուրբոռեակտիվ շարժիչ է ստացել, որն ժամում 900 կիլոմետր թռիչքի առավելագույն արագություն է ապահովում։ Karrar-ը կարող է ռումբեր և հրթիռներ կրել:

