Իրանական տելեգրամյան ալիքները պարբերական քարոզչական հարվածներ են հասցնում Բաքվի բռնապետին

Իրանագետ Վարդան Ոսկանյանը «Թելեգրամի» իր ալիքում գրել է․ «Ադրբեջան կոչվող քաղցկեղային գոյացությունում շիա հավատացյալների նկատմամբ Բաքվի բարբարոսական վարչախմբի բռնաճնշումների խորապատկերին, պարսկալեզու տելեգրամյան ալիքներից մեկը հրապարակել է նկար՝ «Պատմությունը կրկնվում է. Ադրբեջանն առանց մեկնաբանության» խորագրով։

Վերջին օրերին հատկապես սոցցանցերի տիրույթում իրանական տելեգրամյան ալիքները և այլ հարթակներ պարբերական քարոզչական հարվածներ են հասցնում Բաքվի բռնապետին շիայական սգասացության Մուհարրամ ամսվա այս օրերին ադրբեջանցի շիաների նկատմամբ գործադրվող արգելքների և բռնաճնշումների պատճառով»։