Իրանի դեմ ագրեսիայի ցանկացած գործողություն Իրանի զինված ուժերի «կոշտ պատասխանի» կարժանանա. Իրանի նախագահ
Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին նախազգուշացրել է, որ Իսլամական Հանրապետության դեմ ագրեսիայի ցանկացած գործողություն կարժանանա Իրանի զինված ուժերի «կոշտ պատասխանին», ինչն ագրեսորներին կստիպի զղջալ իրենց արարքի համար, փոխանցում է Mehr-ը։
«Իրանի հզորությունը գնահատելով՝ ոչ ոքի մտքով անգամ չի անցնի հարձակում սկսել երկրի տարածքի դեմ։ Տարածաշրջանային պետությունները հպարտանում են Իրանի հզորությամբ և իրենց ապահով են զգում այդ հզորության շնորհիվ»,- ասել է Իրանի նախագահը։
Նա բարձր է գնահատել երկրի առաջընթացը պաշտպանական արդյունաբերության ոլորտում՝ հայտարարելով, որ հակառակորդը հետևում է իրանցի զինվորականների տեղաշարժին ու պատրաստությանը, սակայն չի կարող որևէ թշնամական գործողություն ձեռնարկել՝ իրանցի զինվորականների հնարավորությունների, արդյունավետ մոբիլիզացման և կամքի ուժի պատճառով:

