Ուկրաինան արևմտյան բանկերին սպառնացել է դատական հայցերով՝ ռուսական նավթի առևտրին մասնակցելու պատճառով. «Ֆայնենշլ Թայմս»

Ուկրաինայի կառավարությունը կոչ է արել ամերիկյան և եվրոպական բանկերին խզել կապերը ռուսական նավթի առևտրով զբաղվող ընկերությունների հետ և սպառնացել է նրանց դիմել Միջազգային քրեական դատարան, գրում է «Ֆայնենշլ Թայմս»-ը։

Պարբերականը ծանոթացել է Վլադիմիր Զելենսկու տնտեսական խորհրդական Օլեգ Ուստենկոյի նամակին՝ ուղղված JPMorgan Chase-ի ղեկավար Ջեյմս Դայմոնին և HSBC ֆինանսական խմբի ղեկավար Նոել Քուինին։ Փաստաթուղթը ստացել են նաև Citigroup-ը և Crédit Agricole-ը։

В письме Устенко обвинил западные финансовые институты в предоставлении кредитов компаниям, которые участвуют в транспортировке российской нефти. По его словам, им следует продать доли в “Газпроме” и “Роснефти”.

Նամակում Ուստենկոն մեղադրել է արևմտյան ֆինանսական կառույցներին՝ ռուսական նավթի փոխադրմամբ զբաղվող ընկերություններին վարկեր տրամադրելու մեջ։ Նրա խոսքով՝ իրենք պետք է վաճառեն «Գազպրոմում» և «Ռոսնեֆտում» իրենց բաժնետոմսերը։