Վլադիմիր Պուտինը կայցելի Իրան
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առաջիկա օրերին կայցելի Իրանի Իսլամական Հանրապետություն։ Այս մասին հաղորդում է Mehr գործակալությունը՝ վկայակոչելով Իրանի խորհրդարանի տնտեսական հանձնաժողովի նախագահի տարածած հայտարարությունը։
«Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հաջորդ շաբաթ կայցելի Իրան», – նշված է հայտարարության մեջ։
Այցի վերաբերյալ այլ մանրամասներ չեն հաղորդվում։

