ՌԴ ՊՆ-ն ցուցադրել է Ուկրաինայի ԶՈւ-ի կետերի ոչնչացումը Կա-52 ուղղաթիռներով

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հրապարակել է հատուկ գործողության ընթացքում Ուկրաինայի զինված ուժերի հենակետերի ու զրահապատ տեխնիկայի ոչնչացման ուղղությամ Կա-52 հարվածային ուղղաթիռների անձնակազմի աշխատանքի տեսագրությունը:

Դատելով տեսանյութից՝ բանակային ավիացիայի օդաչուները հայտնաբերել են ուկրաինացի զինվորականների ստորաբաժանումների ամրացված կետերն ու դրանց ուղղությամբ հրթիռներ արձակել:

ՊՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ մարտական կիրառման արդյունքում ոչնչացվել են զինված ուժերի կառավարման կետը, տանկերը և այլ զրահատեխնիկա: